Логотип

ՆԳՆ․ Ծիծեռնակաբերդի ճանապարհին դի է հայտնաբերվել

Ծիծեռնակաբերդի ճանապարհին՝ ծառերի տակ, դիակ է հայտնաբերվել, Armenia Today-ի հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նախնական տեղեկություններով՝ քաղաքացին հանկարծամահ է եղել, պարզաբանեց նա։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Նշենք, որ արիլի 23-ին տեղի է ունեցել ավանդական Ջահերով երթը, իսկ այսօր՝ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունն է։