Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Նաթան սրբազանի և բարձրաստիճան այլ հոգևորականների, Մայր աթոռ միաբանների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Անմար կրակի մոտ աղոթք է բարձրացրել 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։
Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։
Անմար կրակի մոտ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Ամենայն հայոց կաթողիկոսը չպատասխանեց լրագրողների հարցերին.
«Ես այլ առիթներով ասել եմ ու նորից կրկնում եմ` մի խաթարեք օրվա խորհուրդը»։
Նշենք, որ այսօր նաև Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Sputnik Արմենիա
