Ցեղասպանության զոհերի հոգեկոչումը և ցեղասպանության ճանաչումը երկու կարևոր նպատակ ունի. առաջինը կանխարգելիչ նպատակն է, որ վերջապես ապագայում այդպիսի բան այլևս չկրկնվի, որպեսզի լինեն գործուն մեխանիզմներ, որ կկանխարգելեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Ոպեսզի էլի չասեն, որ իրենց նավերը, մեր սարերը չեն բարձրանում։ Կանխարգելման համար ամենակարևոր բանը ցեղասպանության համաշխարհային ճանաչումն է։ Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ իրապես մեզ պետք է միջազգային աջակցություն»,–ասաց նա։
Նշելով, որ Արցախի հայաթափումը ևս հետևանք է Ցեղասպանության միջազգային մակարդակով չճանաչելու, Կարապետյանը հավելեց. «Բայց նաև մեծ կոտորածներից խուսափելը ինչ-որ առումով ցեղասպանության ճանաչման գծով հայ ժողովրդի աշխատանքն է, որովհետև մենք գիտենք, որ նրանց նկրտումները ավելի լայն էին, բայց փառք Աստծո մեր հայրենակիցները Հայաստանում են։ Դրանք հենց այն քայլերն են, որորնք ցեղասպանության ճանաչման համար արվել են հայ ժողովրդի կողմից։
Երկրորդ ամենակարևոր բանը այն է, որ սրանք զուրկ թվեր չեն, մարդկային ճակատագրեր են, մարդիկ, որոնք չեն փոխել իրենց հավատը, չեն փոխել իրենց ազգը, ազգային լեզուն, և այդ իսկ պատճառով ենթարկվել են սպանդի։
Մեզ համար շատ տարօրինակ է, որ 1.5 մլն հայերի ճակատագիրը, ինչ-որ մարդիկ կարող են սարքել քաղաքական իրենց այսօրեական խնդիրներ լուծելու համար խաղաթուղթ»։
Անդրադառնալով հարցին, թե ինչ հետևանք կունենան անցյալի էջը փակելու իշխանությունների կողմից հնչող կոչերը, նա պատասխանեց. «Երկու հետևանք, առաջինը, ոչ մի ոչ մի երաշխիք չկա, որ վաղը, մյուս օրը մենք պաշտպանված կլինենք այնպես, իրավական առումով, որ հակառակորդ երկրները չեն օգտագործի և իրենք նոր պահանջներ չեն դնի։ Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նոր տերմիններ է հնարում՝ ադրբեջանցիների ցեղասպանություն և այլն, և հասկանում ենք, որ նրանք օգտագործելու են այդ խաղաթղթերը, նրանք օգտագործելու են 300 000 ադրբեջանցիներ Հայաստանում բերելու խաղաթղթով։
Ես ուզում եմ շատ կարևոր բան ասեմ, Հայաստանում ցեղասպանության ժամանակ հայերին շատ մեծ վնաս են տվել հարևանությամբ բնակվող այն տարերը, ոոնք թշնամական էին տրամադրված հայերի հանդեպ։ Եվ 300 000 ադրբեջանցիների Հայաստան գալը, դա մեծ վտանգ է մեր երկրի ներքին խաղաղության և մեր երեխաների ապագա անվտանգության համար»,–ասաց նա։
News.am
