Логотип

Հանրայինը բոյկոտել և գրեթե չի ցուցադրել կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել։

Այս առիթով հուշահամալիր է բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Հատկանշական է, որ Հանրային հեռուստատեսությունը, որը այս ողջ ընթացքում ուղիղ եթեր է ապահովում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, կաթողիկոսի այցի ժամանակ, ըստ էության բոյկոտել է, ընդամենը մի քանի կադր է ցուցադրել հեռվից՝ Անմար կրակի մոտ կանգնած։

Ընդ որում, ընդհանրապես կաթողիկոսի ձայնը չի լսվել, միայն երաժշտություն է լսվել, մինչդեռ այնտեղ արարողություն էր կատարվում։ Իսկ այդ ընթացքում կամ անմար կրակն էին ցուցադրում, կամ մարդկանց հոսքը։

Մինչդեռ այլ պաշտոնյաների դեպքում այցերը մանրամասն լուսաբանվել են։

News.am