Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը՝ Հայոց ցեղասպանության նման ողբերգությունների կրկնությունը թույլ չտալու համար։
Ողբերգության տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր ելույթում պետության ղեկավարը նշել է, որ հայերի զանգվածային սպանությունները, տեղահանությունները և հալածանքները 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկն են և ցույց են տալիս էթնիկ և կրոնական ատելություն հրահրելու հետևանքները։
Պուտինն ընդգծել է, որ էթնիկ պատկանելության հիման վրա զանգվածային ոչնչացման քաղաքականությունն անարդարացի է և կոչ է արել կանխել նման իրադարձություններն ապագայում։
Նա նաև նշել է, որ ապրված ողբերգական իրադարձությունները ծանր վերք են հայ ժողովրդի համար, բայց միևնույն ժամանակ նպաստել են նրա միասնությանը և ազգային ավանդույթների պահպանմանը։
Եզրափակելով՝ նախագահը հայ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։
News.am
