Логотип

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը ԵՄ-ի «շնորհիվ» չի դառնա հակառուսական քաղաքականության մաս

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա երկրում ԵՄ նոր «առաքելությանը» Երևանին հակառուսական քաղաքականության մաս կազմել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք հույս ունենք, որ մեր հայ դաշնակիցներն ու ընկերները թույլ չեն տա օգտագործել նոր, այսպես ասած, առաքելությունը իրենց ներքին գործերին միջամտելու և Երևանին Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերում ներգրավելու համար, որոնք ենթադրում են մեր երկրի հետ բարեկամական կապերի քայքայում և Բրյուսելի հակառուսական քաղաքականությանը միացում», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Դիվանագետը նշել է, որ Եվրամիությունը չի թաքցնում, որ Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա ազդել խորհրդարանական ընտրությունների ելքի վրա: Անօրինական ֆինանսական հոսքերին հետևելու և կիբեռհարձակումներին հակազդելու պատրվակով ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին, հավելել Է Զախարովան:

«Ակնհայտ է, որ նոր մեխանիզմը, որը ԵՄ-ականների կողմից ներկայացվում է որպես իբր օգնություն Երևանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, իրականում Բրյուսելին լրացուցիչ լծակներ է տրամադրում հայկական նախարարությունների, ազգային ինստիտուտների վրա ազդելու համար։ Այդ թվում, իսկ մենք ԵՄ-ին լավ գիտենք, և դա բացառել չի կարելի ոչ մի դեպքում, կցանկանան և ցանկանում են ազդել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա», – հայտարարել Է Զախարովան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և երկու դաշինք:

Sputnik Արմենիա