Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը հաղորդագրություն է հրապարակել Ինստագրամում՝ կապելով պատմական հիշողությունը այսօրվա իրականության հետ։
«Այս օրը՝ ապրիլի 24-ին, մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը»,-իր գրառումը սկսել է Ջաբոտյանը։
«Որպես Սիս գյուղից փրկվածների ժառանգ, ես իմ մեջ կրում եմ այն ժողովրդի դիմադրողականությունը, որը հրաժարվել է լռել։ Այսօր, կանգնած այս սրբազան հողի վրա, ես ավելի սուր եմ զգում պատմության ծանրությունը, քան երբևէ։
Անարդարությունը, որը մենք այսօր հիշատակում ենք, ոչ միայն հիշողություն է, այլև արտացոլում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող ճնշումները։ Հայաստանի հողից մինչև Լիբանանի սիրտը և Պաղեստինի տառապանքը, գոյության համար պայքարը մնում է նույնը։ Մեր համատեղ գոյատևումը մեր ամենամեծ վկայությունն է։
Այսօր իմ աղոթքներն արդարության համար են՝ մեր կորած նախնիների և մեր եղբայրների ու քույրերի համար, որոնց ձայները այսօր փորձության են ենթարկվում։ Մենք առաջնորդների ժողովուրդ ենք, և մենք կշարունակենք վեր կենալ»։
News.am
