Ապրիլի 24-ին Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեքորնյուն ելույթ է ունեցել Մարսելում կայացած Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։
Նա հիշել է 111 տարի առաջ հայ ժողովրդի կրած ողբերգության մասին։
Լեքորնյուն հիշել է ամբողջ գյուղերի բնաջնջման, հայերի տեղահանության և սպանությունների մասին։
Ֆրանսիայի վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի դերն այս աղետի դեմ պայքարում։
Նա հիշեցրլ է, որ Մարսելը հյուրընկալել է 58 հազար հայ փախստականների, որոնց ժառանգները դեռևս ապրում են քաղաքում։
News.am
