Логотип

ՀՀ երրորդ նախագահ․ Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից «հակամարտություն», մենք դրա կողմնակիցը չենք

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն, ըստ որի իր «սխալն էր» իր հաջորդին ընտրելը։

«Ես գրեթե 2 տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի, ինձ համար դա նորություն չէր»,- ասաց Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց նաև՝ իրենք ընդդիմադիր դաշտում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի հետ «հակամարտելու» խնդիր չունեն։

«Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից հակամարտություն, մենք դրա կողմնակիցը չենք»,- նշեց նա։

Aysor.am