Պակիստանի կառավարության աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ այսօր երեկոյան՝ դեմ առ դեմ ձևաչափով, երբ Իսլամաբադ ժամանի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է Al Jazeera-ն:
Աղբյուրները նշել են, որ բեկում են ակնկալում: Վեճի հիմնական առարկան ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումն է, սակայն, ըստ պակիստանյան աղբյուրների, այս հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել:
News.am
