Логотип

Սերժ Սարգսյան․ Թուրքիան միանշանակ կճանաչի Հայոց ցեղասպանությունը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Սարգսյանը հայտարարեց Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում։

Լրագրողներից մեկը հարցրեց` Թուրքիան երբևէ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը։

«Միանշանակ»,– պատասխանեց Սարգսյանը։

Լրագրողը հետարքրքվեց, թե վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն ինչ են արել, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն արել են ամեն ինչ, որ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը»,–ասաց Սարգսյանը` հավելելով, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը հնարավոր է ՀՀ–ում իշխանափոխությունից հետո։

Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։

Sputnik Արմենիա