Ադրբեջանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2026 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը։
Դրա մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի և Չեխիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները։ Բացի դրանից, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ներկայացվել են զեկույցներ տարբեր ոլորտների վերաբերյալ։
News.am
