Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու համար: Այս մասին ասել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մոլդովայում այժմ գրանցված է մոտ 14 հազար ՀԿ, Հայաստանում՝ շուրջ 9 հազար։ Մեծ մասը ակնհայտորեն աշխատում են երկկողմ հարաբերությունների վարկաբեկման, մերձավոր արտասահմանի
տարածքում ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկման համար»,- լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Yerevan Today
