Логотип

ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար. Ընթրիքի ժամանակ հրաձգի թիրախը, հավանաբար, Թրամփն է եղել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի պաշտոնյաները եղել են կասկածյալի հավանական թիրախները, որը կրակ էր բացել Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքը հսկող անվտանգության աշխատակցի վրա, կիրակի օրը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը:

 «Թվում է, թե նա իսկապես մտադիր էր հարձակվել վարչակազմում աշխատող մարդկանց, հավանաբար նաև նախագահի վրա», – ասել է Բլանշը՝ հավելելով, որ կասկածյալը, ըստ երևույթին, գնացքով Լոս Անջելեսից հասել է Չիկագո, իսկ այնուհետև՝ Վաշինգտոն:

Երկուշաբթի օրը դաշնային դատարանում կասկածյալին պաշտոնական մեղադրանք կառաջադրվի դաշնային սպայի վրա հարձակման և դաշնային սպային սպանելու նպատակով հրազեն կիրառելու համար, նշել է Բլանշը:

Ըստ նրա, կասկածյալը կիրակի առավոտվա դրությամբ չի համագործակցել քննիչների հետ:

Շաբաթ երեկոյան Գաղտնի ծառայության գործակալները Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքից դուրս են բերել նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանյա Թրամփին այն բանից հետո, երբ մի տղամարդ կրակ էր բացել մոտակայքում գտնվող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Պաշտոնյաների հաղորդմամբ, տղամարդը Washington Hilton հյուրանոցի անցակետում որսորդական հրացանից կրակել է Գաղտնի ծառայության գործակալի վրա, ինչից հետո բռնվել և կալանավորվել է:

News.am