Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան, որտեղ նրան, ինչպես սպասվում է, կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է IRNA-ն։
Գործակալությունը հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ապրիլի 27-ի առավոտյան ժամանել է Սանկտ Պետերբուրգ։
Նախկինում հաղորդվել էր, որ իր այցի ընթացքում Իրանի արտգործնախարարը նախատեսում է քննարկել Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորումը։
News.am
