Логотип

Աբբաս Արաղչի․ Ռուսաստանի հետ հարաբերությունները կամրապնդվեն

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Մոսկվային Թեհրանին աջակցելու համար, հաղորդում է Pars Today-ը: Նա բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների մակարդակը և վերահաստատել դրանց հետագա ամրապնդման մտադրությունը:

Արաղչին հավելել է, որ ուրախ է հանդիպել Ռուսաստանի նախագահին։ «Ողջ աշխարհին ապացուցվեց այն փաստը, որ իրանցի ժողովուրդն իր դիմադրությամբ ու արիությամբ կարողացավ դիմակայել ամերիկյան հարձակումներին, ամերիկյան ագրեսիային և կկարողանա դիմանալ ու հաղթահարել նաև այս ժամանակահատվածը»,— ընդգծել է նա»։

«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերություն են և գնալով ավելի են ամրապնդվելու»,- հավելել է իրանցի նախարարը։ Նա նաև Պուտինին է փոխանցել Այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ մաղթանքները։

News.am