Մոսկվայի համար ողջունելի է ԱՄՆ–ի և Իրանի միջև բանակցությունների շարունակությունը. այս հակամարտությունում ռազմական գործողությունների վերսկսումը ոչ մի դեպքում նպատակահարմար չէ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ամեն դեպքում կողջունեինք բանակցությունների ու հրադադարի շարունակումը։ Կարծում ենք, որ ոչ մի պարագայում չպետք է վերադառնալ մարտական գործողություններին. դա չի բխում մեր գործընկեր Իրանի, Հորմուզի նեղուցի երկրների և համաշխարհային տնտեսության շահերից», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Հարցին, թե կարելի՞ է արդյոք այդ բանակցությունների համար որպես հարթակ առաջարկել Ռուսաստանի տարածքը, Պեսկովը նշել է տվյալ հարցի մշակման բարդությունն ու անհրաժեշտությունը:
«Դժվար է ասել, դա շատ բարդ հարց է։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկը համաձայն է դրա հետ, իսկ ինչ-որ մեկը կարող է համաձայն չլինել: Նախքան ինչ-որ բան առաջարկելը, դա նախ մշակվում է», – հավելել է Պեսկովը։
Sputnik Արմենիա
