Եվրոպան բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստվելու մասին՝ մեծացնելով ռազմական ներկայությունը հարևան երկրներում և փորձելով այնտեղ «սանիտարական գոտի» ստեղծել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը. հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը։
«Եվրոպացիներն արագացված ռազմականացման քաղաքականություն որդեգրելով, արդեն բացահայտ խոսում են Ռուսաստանի հետ նոր զինված բախման նախապատրաստվելու մասին։ Միաժամանակ արևմտյան երկրները փորձում են մեծացնել տնտեսական, հումանիտար և ռազմական ներկայությունը մեր հարևան երկրներում՝ ըստ էության փորձելով Ռուսաստանի շուրջ յուրօրինակ «սանիտարական գոտի» ստեղծել»,- ասել է դիվանագետը։
«Երրորդ ճակատը բացվել է համեմատաբար վերջերս՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական չհրահրված ագրեսիայի մեկնարկով։ Այնտեղ հակամարտությունը հեռու է ավարտից, և տարածաշրջանում նոր հավասարակշռություն դեռևս չի գտնվել ու չի կանխատեսվում»,- շարունակել է Աղասանդյանը։
News.am
