Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը հեռացավ Աղվերանից։ Նրան ուղեկցում էին բազմաթիվ մեքենաներ։
Տարածքում լրագրողները նկատել են դիպուկահարների, ինչպես նաև նկատել են գործարարներ Սամվել Ալեքսանյանի և Խաչատուր Սուքիասյանի մեքենաները Ադրբեջանի փոխվարչապետի «կալոնայում»։
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն այսօր հաստատել էր՝ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Հայաստանում: Մինչ այս պահը ոչ ՀՀ ԱԳՆ-ից, ոչ կառավարությունից որևէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել ադրբեջանական պատվիրակության այցի մասին։
Panorama.am
