ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6–ի գիշերը վերադարձել Հայաստան: Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար»,– գրել է Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում։
Նա հավելել է, որ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով են ապահովում հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Հիշեցնենք` Փաշինյանը Չինաստան էր մեկնել օգոստոսի 31-ին Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր` Արփիի հետ: Այնուհետև նա մեկնել էր Ճապոնիա, կարճատև կանգառներ արել Մոնղոլիայում և Ղազախստանում։
Sputnik Արմենիա