ՎԱՇԻՆԳՏՈՆ-ՄՈՍԿՎԱ-ԲՐՅՈՒՍԵԼ. ՄԵՐ ՀՈԳՍԵՐԻ ՄԱՅԻՍԸ
Թուրքիան փակեց իր օդային տարածքը ոչ միայն հայկական մասնավոր ավիաընկերությունների, այլև հայոց թիվ մեկ օդանավի համար։ Այսինքն՝ նաև Նիկոլ Փաշինյանի։ Չնայած Անկարայի առջև արդարանալու Ալեն Սիմոնյանի բոլոր ջանքերին, թե «Նեմեսիս»-ի հերոսներին նվիրված հուշարձանի բացումը չի արտացոլում հանրապետության իշխանությունների պաշտոնական արտաքին քաղաքական ուղեգիծը։ Չնայած նրա մյուս հավաստիացումներին, թե Հայաստանի իշխանությունները թեկուզ հենց հիմա պատրաստ են ուղիղ ցամաքային կապ տրամադրել Ադրբեջանին Նախիջևանի և ապա՝ Թուրքիայի հետ, տարանցիկ ճանապարհի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության պայմանով։ Չօգնեցին Ալենի ստորաքարշ բլբլոցները, ինչպեսև Չեխիայում Փաշինյանի հայտարարությունները, թե «Նեմեսիս» հուշարձանի բացումը սխալ էր։