ԱՄՆ-Ն Է ԱՊԱՀՈՎԵԼՈ՞Ւ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ»
Երբ ԱՄՆ դեսպանը մեկնում Է Սյունիք… Հունիսի 6-ին խորհրդարանում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողներին հայտարարեց, թե իբր՝ ադրբեջանցիները հետ են քաշվել Տեղ գյուղի հարակից դիրքերից: Խոսքը, հիշեցնեմ, հենց այն գյուղի մասին է, որտեղ ապրիլի 11-ին ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում հայկական կողմից 4 զինվոր զոհվեց, 7-ը վիրավորվեցին: