Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆՈՐ ՈՒԺ ՉԻ ԾՆՎԵԼՈՒ: ԹԵԿՈՒԶ 10 ՏԱՐԻ ՍՊԱՍԵՔ
Ինչպես և ասում էինք` Նիկոլը գնաց եվրասիական դաշտ: Գնալու է նաև ՀԱՊԿ: Մինչ այդ, սխալ և հանցագործ հաշվարկի հիման վրա, Արցախը զոհաբերելու և հակառուսական կապիկություն անելու դիմաց` Արևմուտքից սեփական իշխանության անվտանգության երաշխիքներ ստացավ: Հույս ուներ, որ ռուսներն ուկրաինայում պարտվելու են արևմուտքին: Հիմա, երբ բոլորին հասկանալի է, որ Ուկրաինան և արևմուտքը պարտության ճանապարհին են` հայրենիք վաճառողը եվրասիական ճամբարում ներողամտություն է փնտրում: