ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀԿԵ-Ն ՓՈԽԱԴՐԵԼ Է 1,5 ՄԼՆ ՏՈՆՆԱ ԲԵՌ
2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի ցուցանիշ է:
2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի ցուցանիշ է:
Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում հուլիսի 5-ին և 6-ին «Լոռի-Արցախ բարեկամության կամուրջներ» միջոցառման շրջանակներում Ալավերդու քաղաքային թատրոնը Արցախի արվեստասեր հասարակությանը, ինչպես նաև տարբեր զորամասերի զինվորներին ներկայացրեց Պատրիկ Արտեմիի «Ծապան» ներկայացումը: Ներկայացումն անդրադառնում է արտագաղթի ցավոտ թեմային, 44-օրյա պատերազմի հետևանքներին ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին (բեմադրող ռեժիսոր՝ Հրաչյա Պապինյան):
Հուլիսի 9-10-ին Հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Buissup նախագծի շրջանակում անցկացնում է իր առաջին Hackathon-ը: Միջոցառման 35 անդադար ժամվա ընթացքում լավագույն գաղափարների շուրջ ձևավորված թիմերը մենթորների օգնությամբ ստեղծում են իրենց նախագծերի ժամանակակից լուծումներով նախատիպերը (Prototype):
Հուլիսի 2-ից 4-ը Գյումրիում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2022-ը։ Լինելով հայաստանյան ֆինանսատեխնոլոգիական խոշորագույն կառույց, որը շարունակաբար ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգանալով էկոհամակարգերի ուղղությամբ, Ամերիաբանկը միացել էր եռօրյա tech-տոնին՝ որպես գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր:
Արդշինբանկում մեկնարկել է «Ձեր ամառը Mastercard-ի հետ» ակցիան նոր քարտապանների համար: Համաձայն ակցիայի՝ յուրաքանչյուր ոք, ով հուլիսի 7-ից օգոստոսի 25-ը Արդշինբանկում կբացի Mastercard դեբետային քարտ և մինչև օգոստոսի 31-ը այդ քարտով կկատարի ամենաշատ գնումները (նվազագույնը 110,000 ՀՀ դրամ՝ ակցիայի ողջ ժամանակահատվածի համար), կշահի հետևյալ յուրահատուկ նվերներից մեկը՝
2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, երբ փոխադրվել էր 192,5 հազար ուղևոր։
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կայացավ գաստրոսկոպիայի կաբինետի բացում:
ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։
Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն: Տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հորձանուտում մեզ շարունակում է ղեկավարել Հայաստանի շահերը նենգաբար մսխող և վաճառող վարչախումբը՝ գերագույն կապիտուլյանտի գլխավորությամբ:
«Մեծարգո նախագահող, տիկնայք և պարոնայք, Բոլորս գիտենք, որ եղել է քարի դար, ոսկե դարաշրջան և այլն։ Այժմ կարծում եմ մենք ապրում ենք եվրոպական արժեքների ռետինե դարում։ Այդ արժեքները ճկվում են, ծռվում քաղաքական գործիչների քմահաճույքով։ Եվ դա է վկայում երեկ տեղի ունեցած քննարկումը, որը վերաբերում էր ՄԻԵԴ որոշման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարության արձագանքին։