Թբիլիսիում հայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել
Թբիլիսիում հայերը Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել, հայտնում է «Aliq media»-ն։
Թբիլիսիում հայերը Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել, հայտնում է «Aliq media»-ն։
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի փաստաբան Հայկ Ավագյանը դիմել է ԱԱԾ–ին` իր պաշտպանյալի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու մասին։ Նիկոլյանն այս օրերին ՀՀ է ժամանել դատական նիստին որպես տուժող մասնակցելու համար։ Այս մասին Ավագյանը հայտնել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Այսօր՝ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին։ Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և հիշում այն տրավման, որը շատերը շարունակում են կրել։
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:
Բարերար Ռուբեն Վարդանյանի (ԼՂՀ նախկին պետնախարար - խմբ.) ընտանիքը պահանջում է, որ Կարմիր Խաչը հնարավորություն ունենա այցելելու նրան և ստուգելու նրա առողջական վիճակը, այս պահանջին միանում ենք բոլորս՝ նրա ընկերներն ու գործընկերները։ Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է «Մատենա» միջազգային կրթական կենտրոնի գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։
Փաշինյանը մոլագարի վարքագիծ է դրսեւորում հիմա՝ փորձելով օր առաջ ավարտել տարածքների բռնազավթման եւ հանձնման Ադրբեջանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն այսօր Հայաստանին տանում է ոչ թե խաղաղության, այլ հետագա բարդությունների ճանապարհով։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ֆրանսիային պետք է ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ձախակողմյան «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով՝ վերահաստատելով իր խոստումը՝ երբեք չմոռանալ 20-րդ դարասկզբի ոճրագործությունը։
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը դատապարտում է ապրիլի 23-ին Տավուշում խաղաղ քաղաքացիական ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները։