Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև տարեկան 9,7 տոկոս (նախորդ տարվա 14,1 տոկոսից) ՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արգելակմամբ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։