Իրանի քաղաքաշինության նախարարը Հայաստանում է
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը բանակցությունների համար ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունից։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը բանակցությունների համար ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունից։
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կհատկացվի 50 հազարական դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան ու հաճախորդներ, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով՝ ինչ կործանարար քայլերի հետևանքով կորցրեցինք Արցախը․
Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկացմամբ, Վրաստանը չի մասնակցի վաղը Իրանի մայրաքաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։
ԱՄՆ Պետդեպարտամենտը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ կառավարության անձնակազմին և ԱՄՆ շահերին սպառնացող վտանգների մեծացման պատճառով կարգադրել է արտակարգ իրավիճակների հետ կապ չունեցող ԱՄՆ կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հեռանալ Բաղդադում ԱՄՆ դեսպանատնից և Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունից: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրահանգում։
Իրանն առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկի: Այս մասին հայտնել է ռուս-իրանական համատեղ առևտրի պալատի անդամ Կամբիզ Միրկազեմին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով IRNA գործակալությանը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Իսրայելն ու Գազայի հատվածը չեն կարողանա վերադառնալ նախկին ստատուս քվոյին։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։
Ոստիկաներից ով ավելի դաժան է վարվում զոհածների ծնողների, կամ ընդդիմադիրների հետ խրախուսվում է. այս իշխանությունների օրոք սա օրինաչափ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ անդրադառնալով կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանին պարգևատրելուն:
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: