ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է Արցախ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ղրղզստանում շուրջ 1,5 հազար մարդ է մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժություններին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը ։
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման մեջ։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։
Զոհերի թիվը Գազայում հասել է 436-ի, հայտարարել են պաղեստիցնի պաշտոնատար անձինք։ Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանցից 81-ը երեխաներ են, 61-ը՝ կանայք։
ԱՄՆ-ը F-35 և F-15 կործանիչներ կուղարկի Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանը պարեկելու համար, որպեսզի Իսրայելում պատերազմը չտարածվի երկրից դուրս, հայտնում է Insider-ը։
Մարտական գործողություններն սկսվելուց մոտ 48 ժամ հետո իրավիճակն Իսրայելում ահավոր է, ասել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը, տեղեկացրել է The Guardian-ը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտու իրավիճակի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյային։
Իսրայելում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իսրայելի հարավային շրջաններ, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ: Դիվանագիտական առաքելությունը հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը հայտարարել է, որ հրամայել է Ford ավիակիր հարվածային խմբավորմանը շարժվել Միջերկրական ծովի արևելյան հատված, որպեսզի պատրաստ լինի օգնել Իսրայելին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո, հաղորդում է Associated Press-ը:
Իսրայելը կիրակի պաշտոնապես ռազմական դրություն է հայտարարել, քանի որ ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700-ը և ակնկալվում է, որ կավելանա, իսկ առևանգված և Գազայի հատված տեղափոխված ավելի քան հարյուր մարդկանց ճակատագիրը դեռևս պարզ չէ, հաղորդում է Times of Israel-ը: