Հունգարիան արգելափակել է ԵՄ երկրների Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությունը
Հունգարիան արգելափակել է ԵՄ անդամ երկրների հայտարարությունը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը գրել է իր X միկրոբլոգում՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։