Նախնական տվյալով` ինքնասպանություն է տեղի ունեցել. ՔԿ-ն` զինծառայողի մահվան մասին
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին հայտնաբերվել է զորամասի պահպանության շրջանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։