Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58578

Բոլոր հոդվածները

  • 2023-09-02 10:55
    обзор прессы

    Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱՆԴԱԴԱՐ ԱՍՈՒՄ ԷԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՄՐԱՆՈՒՄ ԵՆ ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ․ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԳԼԽԱԿՈՐՈՒՅՍ ՀԵՐՔՈՒՄ ԷՐ

    2021թ. (հատկապես հոկտեմբերից) սկսած փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ-Նորաբակ-Վերին Շորժա հատվածում, որ բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհները, կառուցում են մեծ ապաստարաններ, ավելացնում են սպառազինություն և այլն , գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը․

  • 2023-09-02 09:55
    обзор прессы

    Ի՞ՆՉ Է ՀԻՇՎՈՒՄ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել: Այսօր հրապարակված տեքստում Հարությունյանը նշել է. «Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020 թ. մայիսի 21-ին ստանձնել եմ nախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացե’ք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով»: