«Միասին» շարժում․ Գոյաբանական ճգնաժամի մեղավորը Փաշինյանն է, որը սպառել է ժողովրդի վստահության քվեն
«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումն արձանագրում է, որ ստեղծված գոյաբանական ճգնաժամի պատասխանատուն և գլխավոր մեղավորը ՔՊ վարչախումբն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն արդեն սպառել է ժողովրդի վստահության քվեն՝ բացահայտ շեղվել նախընտրական խոստումներից, որոնք ՔՊ կառավարության ծրագրի հիմքն են, ՀՀ սահմանադրության պահանջներից՝ վտանգելով հայության պետական ապագան։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը։