Հայաստանից ապաստան հայցողների թվում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ
Հայաստանից 2022 թվականին ապաստան է հայցել 968 անձ, ինչը 2010 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է. ապաստան հայցողների թվում են նաև Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներ:
Հայաստանից 2022 թվականին ապաստան է հայցել 968 անձ, ինչը 2010 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է. ապաստան հայցողների թվում են նաև Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներ:
2014 թվականից հետո առաջին անգամ Ռուսաստանը վերադարձել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հիմնվելով Համաշխարհային բանկի և ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների վրա։
Ամոթ է նման զինվորականներին դատելը, նրանք այն մարդիկ են, որոնք հաղթանակ են բերել երկրին, Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։
Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: Այս մասին նշել են Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հավելելով, որ էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար խափանում էր Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքները․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր տեղեկացրել է, որ հանձնաժողովի իրականացրած մրցույթի արդյունքում կգործարկվի 5G տեխնոլոգիայի ցանց:
«Հիդրոկայանը, որ կանգնած է Սարսանգի ջրամբարի վրա ապահովում է Արցախի էլեկտրոէներգիայի համարյա կեսը։ Զրկվելով էներգետիկ այս հզորությունից` արցախցիներն անվտանգային նոր խնդրի առաջ են կանգնելու»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է միջազգային անվտանգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը չի վստահում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում` ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրով գործով դատական նիստից առաջ։
Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11.5 տարվա ազատազրկման։
2023 թվականի մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:
Պետք է սկսվի քաղաքական և քաղաքացիական պայքար: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: