Իրանի ԱԳՆ․ Ադրբեջանցի դիվանագետներին վտարել են՝ ի պատասխան իրանցի դիվանագետների վտարմանը
Ադրբեջանցի չորս դիվանագետներ վտարելվել են Իրանից՝ ի պատասխան Բաքվի կողմից իրանցի դիվանագետների վտարմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ պատասխանելով Իրանից չորս ադրբեջանցի դիվանագետների վտարման մասին հարցին։ Նա հաստատել է այս լուրը՝ ասելով, որ դա պատասխան է չորս իրանցի դիվանագետների վտարմանն առնչությամբ Ադրբեջանի «ապակառուցողական գործողություններին», հայտնում է IRNA-ն։