Այո, սեղանին կա փաստաթուղթ. Փաշինյանը` վաշինգտոնյան բանակցությունների մասին
Քանի որ Վաշինգտոնում բանակցություններ են ընթանում՝ որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանությունը ազդելու է դրանց վրա։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վաշինգտոնյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։