ԱՄՆ-ում սկսվել է Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունների հերթական փուլը
ԱՄՆ-ում այսօր ևս շարունակվում է Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները։
ԱՄՆ-ում այսօր ևս շարունակվում է Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները։
Պատերազմում Ուկրաինայի խնդիրն է ազատագրել գրավյալ տարածքները, այլ ոչ թե հարվածներ հասցնել Մոսկվային։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը՝ BBC News-ի համար մեկնաբանելով Մոսկվայում տեղի ունեցած գիշերային միջադեպը։
Սիրիայի և Իրանի նախագահներ Բաշար Ասադն ու Իբրահիմ Ռայիսին չորեքշաբթի Դամասկոսում հուշագիր են ստորագրել երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերության մասին, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Լաչինի միջանցքի և Հակարիի կամրջի փակվելու հետևանքով երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Մեծ Շեն գյուղի բնակիչներն ապրիլի 30-ից հետո չեն անցել կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Դավիթ Դավթյանը։
Այսօր՝ ժամը 15:30-ին, Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմ Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ», գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք ներխուժած 2 ադրբեջանցու արտահանձնում մինչդատական վարույթի ընթացքում չի կարելի և չի լինում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը։ Տեղեկությունը հայտնում են Դատական իշխանությունից։
Հայաստանի կառավարությունը և ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան քննարկում են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման նախագիծը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այդ հարցը քննարկվել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Աշխարհի տարբեր վայրերից Երևան ժամանած իրավաբանները և միջազգային իրավունքի փորձագետները «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղին (Արցախ) ընդառաջ» խորագրով միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում կքննարկեն Արցախի 44-օրյա պատերազմի զոհերի միջազգային արդարության հասանելիությունը և ուղիները: Քննարկումները կտևեն երեք օր:
Միացյալ Թագավորության Համայնքների պալատում մայիսի 2-ին տեղի է ունեցել քննարկում/հարցադրումներ խորհրդարանականների կողմից՝ ուղղված Ֆորին Օֆիսի ղեկավար Ջեյմս Քլևերլիին և Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիին։