Բորտնիկով․ ՆԱՏՕ-ն ձգտում է Կասպից ծովի հասանելիություն ստանալ
ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել իր մարտական հնարավորությունները Սև ծովում և Կասպից ծովի հասանելիություն ստանալ, դաշինքն արագորեն ներխուժում է Արկտիկայի և Բալթյան տարածաշրջաններ: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ու հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը։