ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին։
Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության էլեկտրոնային հասցեի ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966): News.am
Արարատյան Հայրապետական թեմն իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին․
Իրանի ու Իսրայելի հակամարտության ֆոնին որաշ միջազգային չվերթների հարկադիր վայրէջքի արդյունքում` ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել Բաքվի օդանավակայանում։ Նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներն էլ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում կրկին պայթյուններ են լսվել, հայտնում են լրատվամիջոցները:
Իրանի կառավարությունն արտակարգ նիստ է անցկացրել Իսրայելի հարվածների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին։
ՌԴ ԱԳՆ–ն Իսրայելի կողմից Իրանի, նրա քաղաքացիների, խաղաղ քաղաքների և միջուկային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հասցված հարվածները որակել է ոչ հրահրված և անընդունելի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ արտգործնախարարությանը` խնդրելով ամեն ինչ անել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌՀՄ մամուլի ծառայությունը։
«Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի արբանյակային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM), որը ֆինանսավորում է մեդիա կորպորացիան, չի երկարաձգել պայմանագիրը հեռարձակումն իրականացնող արբանյակային ծառայության հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությանը։