Իրանն ու Թուրքիան հայտարարել են տարածաշրջանում անվտանգություն հաստատելու անհրաժեշտության մասին
Իրանն ու Թուրքիան ընդգծել են տարածաշրջանում կայուն անվտանգություն հաստատելու անհրաժեշտությունը՝ առանց օտարերկրյա ուժերի ներկայության, գրում է Mehr-ը։
Իրանն ու Թուրքիան ընդգծել են տարածաշրջանում կայուն անվտանգություն հաստատելու անհրաժեշտությունը՝ առանց օտարերկրյա ուժերի ներկայության, գրում է Mehr-ը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վիճակի, դատավարության, խախտված իրավունքների, նրա և մյուս հայ գերիների վերադարձի հնարավորության և այս ուղղությամբ կատարվող աշխատանքի ու զարգացումների մասին News.am–ը զրուցել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի հետ։
Բաքվում ավարտվել է ահաբեկչության մեջ մեղադրվող «Հատուցման խմբի» անդամների քրեական գործի դատավարությունը: Ինչպես տեղեկացրել են լրատվամիջոցները, դատավճիռը կարդացվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Նովրուզ Քերիմովի նախագահությամբ կայացած դատավարության ժամանակ, գործով մեղադրյալները դատապարտվել են երկարատև ազատազրկման:
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Կառավարության այսօրվա՝ հունիսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 100 մլն դոլարի՝ 2020թ․ պատերազմի օրերին պետբյուջե մուտք անելու և անհետանալու թեմային։
Կան հարցեր, որոնց հետ կապված մոտեցումները տարբեր են։ Իհարկե, չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ ընդհանուր եզր գտնելու հնարավորությունը սպառված է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելուց առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով իմպիչմենտի գործընթացում «Հայաստան» խմբակցության դիրքորոշման մասին հարցերին։
Հայաստանը կթարմացնի սոցիալական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով Արցախից բռնի տեղահանվածները բնակարանային աջակցության հայտեր են ներկայացնում։ Համապատասխան բանաձևը կառավարությունն ընդունել է այսօրվա նիստում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Այս մասին 24News-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հունիսի 12-ին կարգադրել է համազգային զորավարժությունների շարք սկսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr-ը։
Ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց, դրա մասին Հայկ Մամիջանյանն ամեն ինչ ասել է, լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով իմպիչմենթի գործընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության գործողություններին։