Դավիթ Համբարձումյան․ Գնալու ենք մինչև վերջ, վստահ եմ, որ մեզ կհաջողվի գեներացնել փողոցը
Խնդիրը չգիտեմ ինչումն է, բայց փաստ է, որ մինչ այս պահը իմպիչմենտի գործընթացի ձևաթղթի տակ դրված է ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելուց առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմպիչմենտի գործըթնացում վարչապետի թեկնածու առաջադրված, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։