ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի՝ Հայաստան մուտքն արգելելուն
ՀՀ ՄԻՊ արագ արձագանքման խումբը տեսակցել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Նշվում է, որ թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ ֆրանսահայ լրագրողին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք: