Զախարովա․ ՌԴ քաղաքացիները պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը Ադրբեջան ուղևորություններ պլանավորելիս
Մեր քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են ուղևորություն Ադրբեջան, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։