Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան. Նա «Զվարթնոցում» հացադուլ է հայտարարել
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել:
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել:
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի կացարանում 2023 թ. տեղի ունեցած հրդեհի գործով։ Այդ մասին նա ասաց կոմիտեի բակում հավաքված լրագրողներին։
Ամերիկացի կոնգրեսականների խումբը՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, մտադիր է այս շաբաթ ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը։ Այս մասին Turan-ի վաշինգտոնյան թղթակիցը տեղեկացել է Կոնգրեսի աղբյուրներից։
Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավարը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Այդ մասին, Sputnik Արմենիայի տեղեկություններով, գյուղապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին ասել է ինքը` վարչական ղեկավար Կամո Շահինյանը։
ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես Հարավային Կովկասում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է և դա սկսել է մեզնից առաջ: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ապրիլի 22-ին Երևանում տեղի ունեցավ «Թուրքիայի պատմություն. 100-ամյա պետության քաղաքական ուրվագծերը» գրքի շնորհանդեսը։ Գրքի համահեղինակ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել է, որ սա առաջին գիրքն է, որ հայ մասնագետներն են գրել։ Աշխատությունը գրված է փաստերի և արխիվային նյութերի հիման վրա։ «Փորձ է արվել շրջանցել զգացմունքները և ներկայացնել Թուրքիան այնպիսին, ինչպիսին կա»,- ասաց նա։
Այսօր` ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750 մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ տարածաշրջանում նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երևանում այսօր միաժամանակ անցկացվել են մի քանի ակցիաներ` ի պաշտպանություն տավուշցիների, որոնք դեմ են հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածություններին: