«Մայր Հայաստանը» բոյկոտեց Գյումրիի ավագանու նիստը
Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր բոյկոտել է արտահերթ նիստը՝ այս կերպ իր աջակցությունը հայտնելով կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և մյուսներին։
Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր բոյկոտել է արտահերթ նիստը՝ այս կերպ իր աջակցությունը հայտնելով կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և մյուսներին։
Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով հերթական շինծու դատական նիստը։
Հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինն իր վերջին տեսանյութում անդրադարձել է Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների ձերբակալման և մահվան մասին՝ նշելով, որ նրանք հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթով իրավապահ մարմինների իրավական փաստարկները ոչ միայն անհիմն են, այլև հակասական: Այս մասին հայտարարություն է տարածել սրբազանի պաշտպանական թիմը։
Բաքվի դատարանը որոշել է չորս ամսով կալանավորել Sputnik Ադրբեջանի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Այս մասին հայտնում է АПА լրատվական գործակալությունը։
Իշխանության նախաձեռնած «Խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում, որով փորձ է արվում և՛ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ և՛ իշխանությունն օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Լրջորեն պետք է քննարկենք Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարցը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այ մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանի խոսակը բավարար չհամարեց Հայաստանում ռուսական մի շարք հաղորդումների հեռարձակման արգելքը։
Ադրբեջանի իշխանությունները Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողով են անցկացնում օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Առաջին անգամ ՏՀԿ շաբաթը անցկացվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ։
Sputnik Ադրբեջանի ղեկավարության և աշխատակիցների ձերբակալման հետ կապված գործողությունները հիմք չունեն և խորը մտահոգություն են առաջացնում։ Այս մասին ասվում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ կապված Բաքվի իրադարձությունների հետ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազից դեռ միջնորդագիր չի ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար, սակայն գիտի, որ շուտով նման գրություն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրեն ներկայացնելու է։ Այդ մասին նա ասաց ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում։