«Միջազգային էներգետիկ կորրպորացիա»-ն իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության անձնակազմն իր անվերապահ աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության անձնակազմն իր անվերապահ աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։
Հայաստան միջուկային վառելիքի թափոն չի տեղափոխվել։ Այս հայտարարությունն արել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` հերքելով մամուլում հրապարակված տեղեկությունը։
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարությամբ է հանդես եկել։ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Մայր Աթոռի վրա երեկվա հարձակումն ու աջակցություն հայտնել Վեհափառ Հայրապետին։
«Սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին, նա հնարավորություն կունենա ելույթ ունենալ Վեհաժողովում և պատասխանել հարցերին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը՝ պատասխանելով հոգևորականության և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների և դատական գործերին ՀՀ իշխանության անմիջական միջամտության մասին հարցին։
Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Միաբանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը ՀՀ գլխավոր դատախազության պահանջով հունիսի 26–ին ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Կառլոս Պետրոսյանի հարազատների և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալման հետ։
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության տնօրեն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու որոշում է ստորագրել, որոնցից մեկով նրան ազատել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, մյուսով նշանակել է կառույցի ղեկավար։
Միայն հունիսի 27–ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Իրանում հուղարկավորում են Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված զորահրամանատարներին, միջուկային գիտնականներին և խաղաղ բնակիչներին: Արարողությանը մասնակցում է նաև երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկությունը հայտնում է «Press TV» հեռուստաալիքը։