Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանից
ԼՂ–ից բռնի տեղահանվածների Կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40 հազարական դրամ աջակցության ծրագրի շրջանակում այս ամիս իրականացվելիք վճարման գործընթացը նախատեսված է մեկնարկել երկուշաբթի օրվանից։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԱՍՄ նախարարությունը: