Իրանում «Մոսադի»՝ մահապատժի ենթարկված գործակալը թուրք Իսմայիլ Ֆիքրին է
Իրանական իշխանությունները հայտնել են, որ «պատմական հարված են հասցրել իսրայելական լրտեսական ցանցին». Մոսադին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ մեղադրվող տղամարդը կախաղան է բարձրացվել երկրում, հաղորդում են Telegram ալիքները։