Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 127

Բոլոր հոդվածները

  • 2023-01-12 18:43
    анализ

    ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ «ՏԵՎԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»…

    Ավելի քան 7 ամիս շարունակ հիմնանորոգվում է ճանապարհը (8,5 կմ) Հայաստանի և Թուրքիայի միջև։ Բավական է 40 կմ-ից էլ պակաս ճանապարհ անցնել Երևանից՝ համոզվելու համար, որ անցած ամիսների ընթացքում շինարարությունն առանձնապես առաջ չի շարժվել։

  • 2023-01-09 17:47
    анализ

    ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԸ ԿԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ ՄԻՆՉԵՎ... ԲԼԻՆՔԵՆԻ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵ՞ՐԸ

    «Բնապահպանների» հետ բանակցություններով հարցը չի լուծվում… «Մենք շարունակում ենք բանակցությունները ապաշրջափակման հարցի շուրջ»,- կրկնում են ռուս խաղաղապահները, մինչդեռ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին կարելի է այդքան երկար բանակցել «բնապահպանների» հետ, երբ հայկական կողմը համաձայնել է նրանց մեկանգամյա այցելությանը հանքավայրեր։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր հերթին հայտարարել է, որ բանակցություններ «գրեթե չկան» և մատնանշել Ստեփանակերտի օդանավակայանի և օդային բեռնափոխադրումների գործարկման անհրաժեշտությունը: Այդ հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը պետական քաղաքականության մակարդակով հրապարակայնորեն աջակցող Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների մասին։

  • 2022-12-15 08:13
    текущие события

    ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀՐԱՀԱՆԳՈ՞Վ

    «Արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է ԱԱԾ-ի հետախուզության դեպարտամենտը» Այն հարցին, թե ինչու են որոշել Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ համակարգից տեղափոխել վարչապետի անձնական ենթակայության տակ, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հիրավի ապշեցուցիչ պատասխան տվեց: Նա ասաց, որ դա քաղաքական որոշում է։ «Այս պահին կա քաղաքական որոշում առ այն, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի երեք գլխավոր գործառույթ: Առաջինը հակահետախուզությունն է, երկրորդը՝ սահմանադրական կարգի պահպանումը, ինչպես նաև տեռորիզմի դեմ պայքարը»: Գրիգորյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ն չափազանց շատ գործառույթներ ունի, իսկ բեռնաթափումը թույլ կտա բարձրացնել ծառայության արդյունավետությունը:

  • 2022-12-09 17:29
    текущие события

    ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ

    Երևանյան ռուսատյացների դիրքորոշումը համընկավ Ալիևի դիրքորոշման հետ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար, համոզված արևմտամետ և ռուսատյաց Հովսեփ Խուրշուդյանը վճռականորեն կոչ է արել արցախցիներին չվստահել Մոսկվայի և Երևանի հետ բանակցությունները վերջերս Արցախի Հանրապետության կառավարության ղեկավար նշանակված Ռուբեն Վարդանյանին։ Հետևելով նորանշանակ պետնախարարի հանդեպ ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիայի կուսակցությունների առաջնորդների բացահայտ բացասական վերաբերմունքին՝ անհնար է չհիշել այն մասին, որ լրագրողն ունի ոչ միայն ձայնի, այլև լռության իրավունք։ Մանր շնիկների վայրահաչին մասնակցելը ամենանսեմ բանն է նույնիսկ այն դեպքում, երբ այնքան էլ հասկանալի չեն Արցախում նորացված իշխանության նպատակներն ու խնդիրները։

  • 2022-11-17 19:33
    текущие события

    2020թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, ԵԼՔ…

    2 օր՝ հավաքվելու համար Ոչ մի հոդված չի կարող հաղորդել համընդհանուր խառնաշփոթի այն մթնոլորտը, որ հաջորդեց Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի 2020 թվականի նոյեմբերի 18-ի հայտարարությանը: Դրանում նշվում էր, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Նոր Հովտաշեն և Նոր Ջրաբերդ գյուղերն անցնում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայից հետո այդ գյուղերում բնակվում էր մոտ 2 հազար բնակիչ։ Հավաքվելու համար նրանց տվեցին ընդամենը 2 օր՝ մինչև նոյեմբերի 20-ը։

  • 2022-10-27 19:30
    анализ

    ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԼՈՒԶՎԱԾ Է, ՌԵԺԻՄԸ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ

    Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն այսուհետ անցյալի գրկում է 1999թ. սեպտեմբերին «Հայաստան-Սփյուռք» համահայկական առաջին խորհրդաժողովի անցկացումը շրջադարձային իրադարձություն դարձավ համազգային համագործակցության զարգացման գործում: Խորհրդաժողովի ընդունած հռչակագրում նախանշվեցին Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդման և խորացման սկզբունքները, ընդունվեցին Արցախի վերաբերյալ հռչակագրեր։

  • 2022-10-20 07:59
    текущие события

    ՇԱՆՏԱԺ

    Կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրման 2-րդ տարելիցը քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանը կդիմավորի բանտախցում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը նա մասնակցել է Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում այդ խայտառակ փաստաթղթի ստորագրման դեմ բողոքի ակցիաներին։ Կառավարության շենքում, խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում և այլուր իրականացված ակցիաների ցանկում նշվում է նաև ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի խմբագրություն ներխուժելու փորձը։ Ընդ որում Վարդանյանին կալանավորել են միայն 5 ամիս առաջ՝ ընդդիմադիր ակտիվ գործունեության համար, իսկ ռադիոկայանի խմբագրություն ներխուժումն օգտագործվել է միայն որպես պատրվակ՝ «Դիմադրություն» շարժման ակտիվիստին չեզոքացնելու համար։

  • 2022-10-14 19:07
    текущие события

    ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

    Դավաճանություն շարունակվում է… Քչերին է հայտնի, որ 2020թ. հոկտեմբերին (44-օրյա ագրեսիայի ամենաթեժ պահին) մեր հայրենակից Սամվել Մարտոյանն առաջարկել է Արցախին օգնության ուղարկել 8 հազար զինվորականների։ Այդ առաջարկը Հայաստանի իշխանությունները միանգամից մերժել են, ընդ որում խորհրդարանն անհապաղ վավերացրել է մի կոնվենցիա, ըստ որի՝ ցանկացած ոք, ով Հայաստան կժամանի մարտական գործողություններին մասնակցելու համար, համարվելու է վարձկան։

  • 2022-10-05 08:07
    анализ

    44 ՕՐԵՐԻ ՍՊԻՏԱԿ ԲԾԵՐԸ. 2 ՏԱՐԻ ԱՆՑ ԷԼ ՏԱԲՈՒՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

    Գլխավոր շտաբում խմբագրե՞լ են փաստաթղթերը 2 տարի է բաժանում մեզ Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայից, այդ պատերազմի պատմության մեջ առաջվա պես շատ են սպիտակ բծերը, իսկ դրանցից «ամենասպիտակը», անկասկած, կապված է Լելե Թեփե բարձունքի գրոհի հետ։

  • 2022-09-26 09:44
    анализ

    44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ. ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

    Արձագանքն ագրեսիային 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ։ Մոտ մեկ ամիս անց Թուրքիայի առաջնորդը Ստամբուլում հայտարարեց, թե Մոսկվան ու Անկարան նույն իրավունքներն ունեն բանակցային գործընթացում։ «Թուրքիան նույնպիսի իրավունք ունի մասնակցելու խաղաղ բանակցություններին, ինչպիսին Ռուսաստանը»,- հայտարարեց Էրդողանը՝ փաստարկավորելով դա նրանով, որ իրեն որևէ բան հայտնի չէ Անկարայի մտադրությանը Մոսկվայի բացասական վերաբերմունքի մասին: