ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀՐԱՀԱՆԳՈ՞Վ
«Արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է ԱԱԾ-ի հետախուզության դեպարտամենտը» Այն հարցին, թե ինչու են որոշել Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ համակարգից տեղափոխել վարչապետի անձնական ենթակայության տակ, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հիրավի ապշեցուցիչ պատասխան տվեց: Նա ասաց, որ դա քաղաքական որոշում է։ «Այս պահին կա քաղաքական որոշում առ այն, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի երեք գլխավոր գործառույթ: Առաջինը հակահետախուզությունն է, երկրորդը՝ սահմանադրական կարգի պահպանումը, ինչպես նաև տեռորիզմի դեմ պայքարը»: Գրիգորյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ն չափազանց շատ գործառույթներ ունի, իսկ բեռնաթափումը թույլ կտա բարձրացնել ծառայության արդյունավետությունը: