ՆՄԱՆ ԲԱՆԵՐԸ ՉԵ՛Ն ՄՈՌԱՑՎԵԼՈՒ ԵՎ ՉԵ՛Ն ՆԵՐՎԵԼՈՒ
Արսեն Պետրոսյան. տաքսու վարորդ-փոխքաղաքապետ-պատգամավոր Ենթադրաբար՝ «Հեղափոխության պահապաններ» կազմակերպության անդամը (քանի դեռ ընթանում է նախաքննությունը՝ որևէ բան հաստատապես պնդել մենք չենք կարող) օրերս Գյումրիում կացնով հարվածել է «Ազգային արժեքներ» ակումբի անդամին։ Տուժողը հասցրել է ձեռքերով պաշտպանել գլուխը, ուր նշան էր բռնել «պահապանը», այդ պատճառով տուժել են միայն ձեռքերը։